Թուրքիան պարտավոր չէ ընտրություն կատարել ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր երկրի դիրքորոշումը Արևելքի և Արևմուտքի հետ փոխգործակցության վերաբերյալ։
«Երբ մենք ամրապնդենք մեր հարաբերություններն Արևելքի հետ, ուղիներ կփնտրենք Արևմուտքի հետ խորը ներգրավվածությունը զարգացնելու համար: Մենք պարտավոր չենք ընտրություն կատարել Եվրամիության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև, ինչպես պնդում են ոմանք»,- ասել է նա։
Թուրք առաջնորդը հայտարարել է նաև «Կապույտ հայրենիք» ռազմավարության շրջանակներում մինչև վերջ պաշտպանելու են Թուրքիայի իրավունքները։
Կարծիքներ