Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերել տարածաշրջան. ԱԽ քարտուղար

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերել տարածաշրջան. ԱԽ քարտուղար

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերում տարածաշրջան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: 

Գրիգորյանը կրկնեց՝ Հայաստանը շատ բարձր է գնահատում այն, ինչ անում է ԵՄ առաքելությունը Հայաստանում: 

«Կուզեի նշել մի բան, որը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Առաքելության նպատակը ԵՄ մասին հայերի պատկերացումը փոխելը չէ, սակայն ԵՄ առաքելությունը դա արել է»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը բարձր գնահատեց այդ հավելյալ արժեքը:

«Այդ առաքելությունը տարածաշրջան բերում է նաև թափանցիկություն, որը նույնպես շատ կարևոր է: Նախքան այս տարվա ապրիլի 5-ը (խմբ-2024 թվականի ապրիլի 5-ին կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը) Ադրբեջանը, շատ լրատվամիջոցներ մեզ մեղադրում էին, թե մենք իբր փորձում էինք սրել իրավիճակը, նոր ուժեր բերել սահմանի մոտ: ԵՄ առաքելությունը կարևոր դեր ունեցավ և, թափանցիկությունն ապահովելով, ցույց տվեց, թե ինչ է կատարվում տարածաշրջանում ու հերքեց այդ կեղծ մեղադրանքները»,-ընդգծեց նա: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում