Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Երևանում կատարված սպանության փորձը

Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Երևանում կատարված սպանության փորձը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հունիսի 17-ի առավոտյան սպանության փորձ է կատարվել. հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվել է ժամը 9-ի սահմաններում առ այն, որ ծակած-կտրած վերքով 49-ամյա կին է տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով:

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում