Մեր քաղաքը ապրում է ու զարգանում մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով. Տիգրան Ավինյանի ուղերձը

Մեր քաղաքը ապրում է ու զարգանում մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով. Տիգրան Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որում նշվում է.

«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ և մեր փոքր երևացիներ՝ առաջին դասարանցիներ,

Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Հազարավոր երեխաներ նորից հավաքվում են դպրոցներում, իսկ հարյուրավոր փոքրիկներ առաջին անգամ ոտք են դնում այն մեծ ճանապարհին, որն անվանում ենք կրթություն։

Սիրելի՛ առաջին դասարանցիներ,

Դպրոցն այսօր ձեր առջև բացում է իր դռները։ Այստեղ դուք կգտնեք ձեր առաջին ընկերներին, կսովորեք կարդալ ու գրել, հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ՝ դուք սիրելու եք ձեր դպրոցը և ամեն օր մեզ ուրախացնելու եք ձեր հաջողություններով։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ մեր քաղաքը ապրում է ու զարգանում է մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով։ Թող այս ուսումնական տարին մեր քաղաքի ու մեր փոքրիկների համար էլ դառնա նոր հաջողությունների սկիզբ:

Բարի երթ բոլորիս»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում