Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:
Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում:
Տեղեկատու հեռախոսահամարներ-911,101,112:
Կարծիքներ