Եվրոպայի մի քանի երկրներում էլեկտրաէներգիայի գները նորացրել են պատմական առավելագույնները

Եվրոպայի մի քանի երկրներում էլեկտրաէներգիայի գները նորացրել են պատմական առավելագույնները

Եվրամիության մի շարք երկրներում ԷլեկտրաԷներգիայի արժեքը հուլիսի 18-ի մատակարարման «մեկ օր առաջ» շուկայում կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, հետեւում Է Nord Pool ԷլեկտրաԷներգիայի սակարանի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, Ֆրանսիայում գինը հասել Է 486 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Գերմանիայում՝ 396,07 եվրոյի, Բելգիայում 408,21 եվրոյի, Նիդեռլանդներում՝ 377,37 եվրոյի, Ավստիայում՝ 449,06 եվրոյի, Դանիայում՝ 381,67 եվրոյի: Լիտվայում եւ Լատվիայում գները հաստատվել են մեկ մեգավատ ժամի դիմաց 278,41 եվրոյի, Էստոնիայում եւ Ֆինլանդիայում՝ 244,75 եվոյի մակարդակում:

Միեւնույն ժամանակ Լոնդոնի ICE սակարանում հուլիսի 18-ին գազը վաճառվում Էր հազար խորանարդ մետրի դիմաց 1 730 դոլարի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում