Տեղեկությունները, թե Գեղարքունիքի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են. մարզպետարան

Տեղեկությունները, թե Գեղարքունիքի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են. մարզպետարան

Ի պատասխան համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

«Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ:

Նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել նաև Սյունիքի  և Վայոց ձորի մարզպետարանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում