Քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է․ Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Նախօրեին և այսօր՝ օգոստոսի 17-ին, Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։
Հատկապես այս օրերին՝ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
Զգոնություն և տոկունություն բոլորիս»,-նշել է նա։
Կարծիքներ