Ֆեյքազերծում. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«29 սեպտեմբերի, ժամը 23:00
ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
Հասարակության համար այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցներն ու Հայաստանի պետականության ու ինքնիշխանության հակառակորդները չեն սթրվում ու ալեկոծում են մարդկանց: Այս պահին հավաքված ֆեյքերը պահանջում են բացահայտում, հետևաբար՝
Թուրքիայի պաշտպանության նախարար. Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երեւանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։
Իրականում թուրքական թերթի հոդվածագրի մտքերը վերագրել էին Թուրքիայի պաշտպանության նախարարին ու հարուցել հանրության անհանգստությունը:
Սամվել Բաբայանի՝ սահմանը հատելը Փաշինյան-Ալիև պայմանավորվածության արդյունք է, կռված տղերքին բռնում են, «Փաշինյանի մարդկանց»՝ ոչ:
Կատարյալ սուտ: Ու անամոթաբար նախօրեին Բաբայանի անխոչընդոտ անցման համար կոկորդ պատռող լրատվամիջոցներն հետո չգրեցին՝ բա հանրահայտ հրամանատար Քյոխը ոնց է հատել սահմանը, ադրբեջանցիները նրան համարել են թույլ կռվո՞ղ: Իհարկե՝ ոչ: Սա հերթական կեղծ օրակարգն է, որն ավելացնում են լրահոսում: Բարով գան մեր բոլոր հայրենակիցները:
Այս նեղ մաջալին կառավարության որոշմամբ 10 մեքենայով ավելացվել է վարչապետի աշխատակազմի ավտոպարկը:
Կեղծ լուր, որը չի համապատասխանում իրականությանը: Վարչապետի աշխատակազմում վերջին տարիներին մեքենաների թիվը միայն կրճատվում է:
Կոտրել են Տարոն Չախոյանի ու Արմեն Խաչատրյանի չաթը, որում կեղծ օրակարգ ստեղծելու մասին են խոսում:
Էժանագին ֆեյք: Պարզապես այս տեքստից հասկանում ես, թե նախկինում ոնց են աշխատել՝ ֆեյքերով, ֆեյք ալիքներով, հայհոյանքով և այլն, ու հիմա փորձում են գործող իշխանությանը դա վերագրել:
Չվախենաք, սրանք ապագա չունեն»:
Կարծիքներ