Բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. նախնական տվյալներով կա 7 վիրավոր
ԱԻՆ-ը հայտնում է, որ հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների կա 7 տուժած, որոնք հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Կարծիքներ