Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում ապրիլի 19-ին 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը:
Երկրաշարժը կարճատև խուճապ է առաջացրել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով ավերածության դեպքեր չեն գրանցվել։
Ապրիլի 18-ին առավել ուժգին՝ 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի մեկ այլ՝ Թոքաթ նահանգում:
Կարծիքներ