Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Նիլս Աննենին են ներկայացրել Հայաստանում տնտեսական բարեփոխումները և արդյունքները

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Նիլս Աննենին են ներկայացրել Հայաստանում տնտեսական բարեփոխումները և արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել  պատվիրակության անդամների հանդիպումը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական համագործակցության գծով պետքարտուղար Նիլս Աննենի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և ժողովրդավարական արժեքների տարածման կարևորության ու անհրաժեշտության մասին:

Մատնանշվել է ժողովրդավարության առանցքային դերը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում:

Հանդիպման անկյունաքարային թեմաներից էր խորհրդարանական կառավարման համակարգում հայ-գերմանական փորձի փոխանակումը, ինչը արդյունք է լինելու միջխորհրդարանական կապերի ընդլայնման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի ակտիվացման:

Նիլս Աննենին հանգամանալից ներկայացվել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների և արդյունքների մասին, առաջարկվել է հաջորդիվ արդեն հանդիպումների օրակարգում դնել կոնկրետ ծրագրեր և առաջարկներ:

Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացման ու ընդլայնման հարցին: