Վանեցյանի հետ մեր ընկերությանը սկսվել է 90-ականներին. ԲԴԽ նախագահ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմելով նշեց, որ նոյեմբերի 15-ի իր կոչով Վարդազարյանը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը: Քոչարյանը հետաքրքրվեց՝ պահպանվել են արդյոք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ:
«Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից»,- նշեց Քոչարյանը:
«Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը, այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը:
Կարծիքներ