Հրդեհ Է բռնկել Քուվեյթի նավթավերամշակման գործարանում
Հոկտեմբերի 18-ի առավոտյան հրդեհ Է բռնել Քուվեյթի Ահմադի նավահանգստի նավթավերամշակման գործարանում, նավահանգիստ, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Էլ Քուվեյթից դեպի հարավ: Այդ մասին հայտնել Է Քուվեյթի ազգային նավթընկերությունը Twitter-ի իր Էջում:
Նշվում Է, որ նավթավերամշակման գործարանի բլոկներից մեկը, որտեղ տեղի Է ունեցել բռնկումը, լիովին մեկուսացված Է: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները: Նշվում Է, որ հրդեհը չի ազդել գործարանի աշխատանքի եւ հումքի վաճառահաման գործառնությունների ընթացքի վա: Ձեռնարկության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ