ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն։
Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:
ԶԻնվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի հետ ուղեկցությամբ շրջել են Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին:
Հյուրերը դրականորեն են արձանագրել, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել: Դեսպանները կարևորել են հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:
«Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրել է մեր տղաների ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան, որը, վստահ ենք, իր տեղը կգտնի դեսպանի աշխատասենյակում»,- նշել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ