Սերբիան կշարունակի զինվել ռուսական, չինական եւ այլ զենքերով
Սերբիան կշարունակի զինվել ռուսական, չինական եւ այլ զենքերով, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է AP-ն:
Բացելով սպառազինության տոնավաճառը՝ Վուչիչը նշել է, որ Սերբիան «ազատ եւ անկախ երկիր է», որը չի լսի կողմնակի կարծիքները, թե որտեղից զենք գնել:
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ մենք պետք է խնդրենք ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին որոշում կայացնել մեր զենքի մասին, եկեք վերացնենք մեր պետությունը»,- ասել է Վուչիչը: «Մենք ազատ երկիր ենք, որը ցանկանում է կանխել պոտենցիալ ագրեսիան»,- ասել է նա՝ հավելելով, որ թեեւ Սերբիան «Եվրամիության ճանապարհին է, նա ցանկանում է համագործակցել բոլորի հետ»:
Կարծիքներ