Լատվիայում չպատվաստված տարեցներին նպաստ չեն վճարի

Լատվիայում չպատվաստված տարեցներին նպաստ չեն վճարի

Լատվիայում չպատվաստված թոշակառուներին կարող են զրկել կենսաթոշակային վճարների 50 տոկոսից: Այս վիճելի առաջարկն արվել է «Նոր միասնություն» կուսակցության անդամի կողմից, գրում է tvr.by կայքը:

Վոլդեմար Բուրգիսը տարեցներին ֆինանսավորումից զրկելը դիտարկում է որպես բնակչության անբավարար արագ պատվաստման խնդրի լուծում:

Լատվիայում տարեցների շրջանում աղքատության մակարդակն այժմ գրեթե 48 տոկոս է: Այս մասին են վկայում Եվրոստատ գործակալության հրապարակած տվյալները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում