Նայում ես ու հպարտությունից խոսքեր չես գտնում ասելու. Ալեն Սիմոնյանը հանդիպել է ծանրամարտի ԵԱ չեմպիոնների հետ
Բուլղարիայի մայրաքաղաքում մեր մարզիկներին հանդիպեցի, ուժեղ, նպատակասլաց հայացքներով ու ժպիտներն անպակաս:
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հրապարակել լուսանկարներ օրերս Բուլղարիայում ծանրամատի ԵԱ-ի չեմպիոններ Գոռ Սահակյանի և Ալեքսանդրա Գրիգորյանի հետ:
«Նայում ես ու հպարտությունից խոսքեր չես գտնում ասելու: Վստահ եմ, որ նախօրեի երկու չեմպիոնները միայն սկիզբն է»,- գրել է նա:
Կարծիքներ