Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի «Հայ ծերանոցին» է փոխանցել բժշկական պարագաներ
Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք:
Առաքելության առաջին իսկ օրվանից մինչև օրս ականազերծվել է 1 159 625 քառակուսի մետր: 10-րդ խումբն իր առաքելության ընթացքում հայտնաբերել է 213 հատ պայթուցիկ ենթազինամթերք։
Մարդասիրական 10-րդ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի, առաքելության առաջին օրվանից մինչև այսօր՝ 46 253 տեղաբնակի։
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի «Հայ ծերանոցին» հերթական անգամ փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:
Կարծիքներ