Տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

Տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

Ապրիլի 30-ին տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 

 

«Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային:

 

Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:

 

Հիշեցնենք, որ առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ակցիաները կշարունակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում