Կիմ Չեն Ընը այցելել է թայֆունից տուժած տարածքներ և փոխել է ղեկավարությանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 5-ին այցելել է Հարավային և Հյուսիսային Հեմգեն նահանգներ, որից հետո բնական աղետի հետևանքները վերացնելու հանձնարարականներ տվել: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական նորությունների գործակալությունը:
Հարավային Կորեայի ափերին հարվածած թայֆունը ոչնչացրել է ավելի քան հազար տուն, ներառյալ կառավարական շենքերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:
ԿԺԴՀ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել աղետից տուժած տարածքների վերակառուցման վերաբերյալ՝ մանրամասն ուշադրություն դարձնելով իրականացվող միջոցառումներին: Նա աշխատանքից ազատեց Հարավային Համգենի նահանգային կուսակցության կոմիտեի նախագահին և նշանակեց նոր ղեկավար:
Կիմ Չեն Ընը մայրաքաղաքի կուսակցության անդամներին ուղղված նամակում ասում է, որ կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել Փհենյանից 12000 ՀԿԿ անդամ ուղարկել թայֆունից տուժած շրջաններ: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղի պաշտոնյաները բավարար ջանք չեն գործադրել թայֆունի հետևանքները վերացնելու ու տուժածներին փրկելու համար:
«Տասնյակ մարդիկ կուսակցության սկզբունքներին դեմ գնացած քաղաքային և մարզային պաշտոնյաների բյուրոկրատիայի և խորամանկության զոհ են դարձել»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ