Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ

Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Այս մասին հայտնում են դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 298 մլն 479 հազար դրամ.

7 մլն 946 հազար 531 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում