Հայաստանցի բժիշկները ժամանել են Արցախ՝ ուսումնասիրելու ԱՀ առողջապահության համակարգի խնդիրները
ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյանի հրավերով այսօր Արցախ է ժամանել ՀՀ տարբեր բուժհիմնարկների ներկայացուցիչներից կազմված բժշկական խումբը, որում ներառված են հետևյալ մասնագետները` Արամայիս Գալումյան (խմբի պատասխանատու, «Ուիգմոր քլինիք» ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար), Կոստան Գալումյան (ԿՏ - ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար), Նարեկ Մատինյան (ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ՄՌՏ ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար), Արմեն Բդոյան (վնասվածքաբան-օրթոպեդ, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ), Գևորգ Ոսկանյան (Աստղիկ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ), Ահարոն Բարսեղյան («Ուիգմոր քլինիքի» ֆինանսիստ, բժշկական ֆինանսական փորձագետ), Կարեն Գրիգորյան (ռազմական բժիշկ-կազմակերպիչ, «Ուիգմոր քլինիքի» վիրաբույժ), Կարեն Մխիթարյան (բժշկական ֆիզիկոս-ինժեներ):
Այցի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա վեր հանել ԱՀ առողջապահության համակարգում առկա խնդիրները, առանձնացնել հրատապ լուծում պահանջող հարցերը և մշակել դրանք հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու եղանակները, համագործակցության ուղղությունները և ոլորտները:
ԱՀ առողջապահության նախարարի սահմանած օրակարգով եռօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես նախարարության, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքում ու ԱՀ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված բուժհիմնարկների պատասխանատուների հետ:
Կարծիքներ