Մոլդովան չպետք է ներքաշվի Ուկրաինայի հակամարտության մեջ և կապեր պահպանի Ռուսաստանի հետ

Մոլդովան չպետք է ներքաշվի հարևան Ուկրաինայի տարածքում հակամարտության մեջ և պահպանի Սահմանադրությամբ սահմանված չեզոքությունը։ Այս մասին հինգշաբթի N-4 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախկին նախագահ Իգոր Դոդոնը։
«Սա մեր պատերազմը չէ, և մենք չպետք է կողմնորոշվենք, մենք պետք է չեզոք մնանք»,- ասել է Դոդոնը՝ նշելով, որ նույն կարծիքին է հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում հետ նա հանդիպել է վերջին շրջանում։
Կարծիքներ