Շոյգուն բանակցությունների համար ժամանել է Ստամբուլ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ժամանել է Ստամբուլ՝ Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին գրում է «Գազետա ռու»-ն։
ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ առաջին բանակցությունները կայացել էին հուլիսի 13-ին Ստամբուլում։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումը վերականգնելու շուրջ բանակցությունները «չափազանց հուսադրող են», սակայն վերջնական պայմանավորվածություն չկա։
Կարծիքներ