Արեն Մկրտչյանն այցելել է Ալավերդու՝ աղետից տուժած փողոցներ, տնայցերի միջոցով գնահատել առկա կարիքները

Արեն Մկրտչյանն այցելել է Ալավերդու՝ աղետից տուժած փողոցներ, տնայցերի միջոցով գնահատել առկա կարիքները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ալյցելել է Ալավերդու Թումանյան 5, 6 շենքերի բակեր, որտեղ երեկվանից շինտեխնիկան հեռացնում է բակում կուտակված տիղմի հաստ շերտը։

Տարածքներից դուրս են բերվում տիղմի մեջ մնացած ավտոմեքենաները։

«Այսօր էլ ավելի մեծ քանակությամբ տեխնիկա է մոբիլիզացվել։

Կատարել եմ նաև տնայցեր, գնահատել վիճակը, բնակիչների կարիքները։ Առաջին հարկի տները, խանութները հեղեղվել են։ Ամբողջությամբ ջրի տակ էր անցել մասնավոր Հունական բժշկական կենտրոնը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում