«Իմ ուժն ինձ հետ է»․ Զախարովան հեղինակել է երգ, որը համերգի ժամանակ կատարել է Ուսպենսկայան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երգի խոսքեր է գրել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի համար։
Այս մասին գրում է TACC-ը։
Ուսպենսկայան այդ մասին հայտնել է համերգի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով Զախարովային։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գրել է «Իմ ուժն ինձ հետ է» նոր երգի խոսքերը։ Նա նաև նշել է, թե ինչն է իրեն ոգեշնչել։
Զախարովան պատմել է, որ կես տարի առաջ խոսել է Լյուբայի հետ, վերջինս ասել է, որ մոտենում է իր տարեդարձը և ցանկանում է համերգային ծրագրի բացումն անել յուրահատուկ երգով, որը կպատմի իր կյանքում ամենակարևորի մասին․ «Եվ հանկարծ նա ասում է՝ «Դուք հասկանո՞ւմ եք, իմ ուժն ինձ հետ է»: Եվ այդ արտահայտությունը մնաց. այն դարձավ երգի խոսքերի առանցքը, և դրա վրա հենված էին մի կնոջ զգացմունքներ, ով անցել է կյանքի բազմաթիվ դժվարությունների միջով և արձագանքել ճակատագրի մարտահրավերներին»։
Մարիա Զախարովան հավելել է, որ երգի ձայնագրությունից հետո երկուսն էլ հասկացել են, որ այն բոլորի մասին է, որ այն նաև Ռուսաստանի մասին է։
Կարծիքներ