Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին և 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին և 26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում փետրվարի 25-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է թույլ անձրև։ Փետրվարի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում