8-ամյա երեխան 2-րդ հարկի լուսամուտից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

8-ամյա երեխան 2-րդ հարկի լուսամուտից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Մայիսի 17-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ երեխան ՌԴ քաղաքացի 8-ամյա Յ․ Վ․-ն է։

Պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, 2-րդ հարկի բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում