Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

հայտնել է, որ Երևանի Վ․ Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքը վերականգնվում և ամրացվում է առաջին անգամ դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով։

 

«Այսօր այցելել եմ սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ՝ տեղում հետևելու շինարարության ընթացքին։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։

 

Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոց։ Բացի շենքի ամրացումից ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում