ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ապրիլի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝  ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել:

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում