Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցագրային կետ տեղադրելու վերաբերյալ տեղեկատվությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։
«Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնակարգված անցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ հաղորդագրությամբ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «վերահսկողության տվյալ մեխանիզմն իրականացվելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում որևէ անցակետ տեղադրելու մասին։
Կարծիքներ