Իրանի նախագահը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին
Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է նախագահ Հասան Ռոհանին՝ չհստակեցնելով, թե որ նահանգների մասին է խոսքը:
Ռոհանին ընդգծել է, որ եթե չձեռնարկվեն համապսատխան միջոցներ, ալիքը կտարածվի Իրանի նաև մյուս նահանգներում:
Իրանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 908 հազար 974 է, մահացել՝ 62 հազար 876 մարդ:
Փետրվարի 9-ից երկրում սկսվել են անվճար, կամավոր պատվաստումները՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այնուհետև սկսել են օգտագործվել նաև չինական Sinopharm և հնդկական Bharat Biotech ընկերությունների պատվաստանյութերը:
Ակնկալվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի կիրառումը կսկսվի ապրիլից:
Կարծիքներ