ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան կքննարկեն ԱԽՏ-ի անվտանգությունը եւ կիսահաղորդիչների մատակարարումները

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան կքննարկեն ԱԽՏ-ի անվտանգությունը եւ կիսահաղորդիչների մատակարարումները

ԱՄՆ-ը, Կորեայի Հանրապետությունը եւ Ճապոնիան ապրիլի 2-ին բացվող եռակողմ բանակցություններում կքննարկեն, մասնավորապես, Ասիա - խաղաղօվկիանսյան տարածաշրջանի (ԱԽՏ) անվտանգության հարցերը, կիսահաղորդիների մատակարարումները եւ կենսատեխնոլոգիաները: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ լրագրղների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված Էր հիշյալ հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնի մերձակայաքում՝ Անապոլիսում (Մերիլենդի նահանգ) ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ակադեմիայում:

Նա ընդգծել Է, որ խոսքը վերաբերում Է նման կարգի առաջին խորհրդակցությանը նախագահ Ջո Բայդենի գլխավորած՝ ԱՄՆ-ի ներկայիս կառավարության օրոք: Բանակցություններին կմասնակցեն ազգային անվտանգության հարցերով Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը, Կորեայի Հանրապետության նախագահի վարակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սո Հունը եւ Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սիգերու Կիտամուրոն: Անապոլիսում խոսք կգնա առաջին հերթին ԿԺԴՀ-ի մասին, նշել Է ճեպազրույց վարողը:

«Մենք, անշուշտ, կքննարկենք նաեւ այլ տարածաշրջանային հարցեր, ներառյալ լուրջ կոլեկտիվ անհանգստությունը Մյանմայում իրադարձությունների ողբերգական զարգացման առիթով, մտահոգությունը տարածաշրջանային անվտանգության ավելի լայն հարցերի վերաբերյալ Հարավչինական ծովում եւ այլ վայրերում»,- հայտարարել Է ԱՄՆ-ի իշխանության գործադիր ճյուղի ներկայացուցիչը: «Մենք շատ կխոսենք տեխնոլոգիայի, այդ թվում կիսահաղորդիչների մատակարարումների շղթաների մասին եւ կենսատեխնոլոգայի մասին, հավելել Է Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում