Տայվանի արեւելքում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից
Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս: Այդ մասին հաղորդել Է «Պինգո ժիբաո» թերթը՝ վկայակոչելով փրկարարներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալաներով՝ վթարի հետեւանքով այս ժամին հոսպիտալացվել Է առնվազն 61 մարդ: Ավելի վաղ կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել Է, որ առնվազն չորս մարդ Է զոհվել, 27-ը՝ վիրավորվել:
Taroko Express գնացքն ապրիլի 2-ին լեռնային թունելից դուրս գալիս դուրս Է ընկել ռելսերից Հուալյանի գավառի տարածքում: Ութ վագոնից բաղկացած շարժակազմը Սինբեյ հյուսիսային քաղաքից մեկնում Էր Թայդուն հարավ - արեւելյան գավառ եւ փոխադրում Էր շուրջ 350 ուղեւոր: Առկա տեղեկություններով՝ երկրորդ եւ երրորդ վագոնները դուրս են ընկել ռելսերից, իսկ հաջորդները դեֆորմացվել են թունելի ներսում պատին ստացած հարվածից: Փրկարարներն այս ժամին ուղեւորներին տարահանել են առաջին չորս վագոններից:
Ամենից շատ տուժածները վերջին վագոններում են, որոնք մնացել են թունելում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել Է բախումն ինժեներական ավտոմոբիլի հետ, որը «վատ Է կայանված եղել» եւ, ենթադրաբար, թեքությունից սահել Է դեպի երկաթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ