ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Էրեբունիում և Նուբարաշենում

ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Էրեբունիում և Նուբարաշենում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

 

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։

 

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում