Արգավանդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին
Հունվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Lada 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1987թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։
Կարծիքներ