ԱՄՆ-ը դիտարկում է Բալթյան և Արևելյան Եվրոպայում զորքեր տեղակայելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, օդուժի և նավատորմի տեղակայման հարցը, գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ կարելի է խոսել «մի քանի հազար» զինվորականների մասին։ Զորքերի տեղակայման մասին որոշումը կարող է ընդունվել մեկ շաբաթվա ընթացքում, նշել են աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնի պաշտոնյաները շաբաթ օրը Բայդենին մի քանի տարբերակ են ներկայացրել՝ ամերիկյան ուժերը ռուսական սահմաններին հնարավորինս մոտ տեղափոխելու համար։ Որպես այս տարբերակներից մեկի մաս՝ պաշտպանության գերատեսչության փորձագետներն առաջարկում են 1000-ից մինչև 5000 զինվոր ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ՝ տարածաշրջանում լարվածության սրման դեպքում նրանց թվաքանակի հնարավոր աճով:
Կարծիքներ