Դանիելե Օրսատոն ճանաչվել է ԱԱ 2022-ի լավագույն մրցավար

Դանիելե Օրսատոն ճանաչվել է ԱԱ 2022-ի լավագույն մրցավար

Իտալացի Դանիելե Օրսատոն ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն մրցավար․ նա դարձել է Ջուլիո Կամպանատիի միջազգային մրցանակի դափնեկիր, գրում է «Արմսպորտը»։

Օրսատոն ԱԱ-2022-ում աշխատել է երեք խաղում՝ մեկնարկային Կատար-Էկվադոր խաղում, խմբային փուլի 2-րդ տուրի Արգենտինա-Մեքսիկա խաղում և կիսաեզրափակչի Արգենտինայի ու Խորվաթիայի հավաքականների միջև խաղում:

Ջուլիո Կամպանատիի մրցանակը սահմանվել է Բրազիլիայում կայացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո՝ ի հիշատակ նախկին մրցավար և Իտալիայի մրցավարական ասոցիացիայի նախագահ Ջուլիո Կամպանատիի, ով մահացել է 2011 թվականի հոկտեմբերին։

Մրցանակը կազմակերպվում է «Ջուլիո Կամպանատիի ընկերներ» ասոցիացիայի և Իտալիայի մրցավարների ասոցիացիայի Միլանի բաժնի կողմից և որոշում է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն մրցավարներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում