Ժամանակավորապես դադարեցվելու է Սյունիքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հատվածների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 09:00-18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․ Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Կարծիքներ