ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններից ընդունել Է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը։  

ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը մայիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել Է 188 «կողմ» և 8 «դեմ» ձայներով: Դրան հավանություն Է տվել կառավարությունը և նախագահ Սաուլի Նիինիստյոն: Մայիսի 17-ին Շվեդիայի հայտն ստորագրել Է այս երկրի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն: Անդամակցության հայտերը սկզբում կքննարկեն ՆԱՏՕ-ի խորհրդում, որից հետո անդամակցության մասին համաձայնագիրը պետք Է ազգային մակարդակով վավերացվի դաշինքի բոլոր 30 երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում