Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>
Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց «այբուբենով» գրված առաջին նախադասությունն էր:
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ֆեսբուքյան պաշտոնական էջը։
Կարծիքներ