Միլանն արտագնա խաղում հաղթեց Ֆիորենտինային

Միլանն արտագնա խաղում հաղթեց Ֆիորենտինային

Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցել է «Ֆիորենտինայի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ է տարել:

Գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 47-րդ րոպեին «Միլանն» առաջ է անցել հաշվի մեջ՝ Ռուբեն Լոֆտուս-Չիկի խփած գոլի շնորհիվ։ Երեք րոպե անց՝ 50-րդ րոպեին, տանտերերը հավասարեցրել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ժոզեֆ Ալֆրեդ Դանկանը: Եվս երեք րոպե անց Ռաֆայել Լեաուն կրկին առաջ է մղել հյուրերին և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:

«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է։ Թիմը 30 խաղից հետո վաստակել է 65 միավոր։ «Ֆիորենտինան» անցկացրած 29 խաղից հետո 43 միավորով 10-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում