Ադրբեջանական հատուկ ծառայությունները տիրանում են «Ֆեյսբուք»-ի հայկական օգտահաշիվներին՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Կարծիքներ