Երևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է մարդատար գնացքին

Երևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է մարդատար գնացքին

Փետրվարի 13-ին՝ ժամը 20։28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում