ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը կոչ է արել Սիրիային հավանություն տալ անդրսահմանային օգնության կետերի բացմանը
Սիրիայի իշխանությունները պետք է ընդունեն անդրսահմանային օգնության նոր կետեր բացելու առաջարկը, հակառակ դեպքում համապատասխան բանաձեւը քվեարկության կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
Արեւմտյան երկրները կողմ են Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին երկու լրացուցիչ անցակետերի բացմանը։ Փետրվարի 9-ին վերսկսել է Բաբ ալ Հավա անցակետը, որի միջոցով Թուրքիայից մարդասիրական օգնություն է հասցվում Սիրիայի հյուսիս-արևմուտք։ Սա միակ անցակետն է, որը գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված միջսահմանային օգնության մեխանիզմի շրջանակներում։ Երկրաշարժից հետո այն փակվել է ճանապարհի վնասման պատճառով, իսկ այժմ դրա թողունակությունը կրճատվել է։
Կարծիքներ