Օդրիոսոլան կվերադառնա Ռեալ. նրա հետ հույսեր են կապում 2020/21 մրցաշրջանում

Օդրիոսոլան կվերադառնա Ռեալ. նրա հետ հույսեր են կապում 2020/21 մրցաշրջանում

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որը վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», կվերադառնա «արքայական» ակումբ, հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդում հույսեր են կապում Օդրիոսոլայի հետ 2020/21 թվականների մրցաշրջանի համար: Օդրիոսոլան, իհարկե, լինելու է Դանի Կարվախալի փոխարինողը, ում տեղը մեկնարկային կազմում գրեթե կասկած չի հարուցում:
 
Սակայն «Ռեալում» հույս ունեն, որ Օդրիոսոլան կարող է պայքար ծավալել աջ եզրում:

Հիշեցնենք, որ Օդրիոսոլան հունվարին է վարձակալությամբ տեղափոխվել «Բավարիա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում