Հոկտեմբերի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկությունը

Հոկտեմբերի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկությունը

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից դեպի Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում