Եղբայր, որին ինձ պարգևեց ֆուտբոլը. Ռոնալդուն գրառում է կատարել Մարսելոյի հեռանալու վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ Մարսելոն լքում է թիմը:
Լեգենդար պաշտպանի հրաժեշտի վերաբերյալ գրառում է կատարել նաև նրա նախկին խաղընկեր, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ նշելով.
«Ավելին, քան թիմակից, եղբայր, որին ինձ պարգևեց ֆուտբոլը: Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս լավագույն աստղերից մեկը, որի հետ պատիվ եմ ունեցել կիսել հանդերձարանը: Գնա՛ նոր արկածների հետևից, Մարսե՛լո»,- գրել է Ռոնալդուն:
Մարսելոն «Արքայական ակումբի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Մադրիդում անցկացրած 15 տարիների ընթացքում բրազիլացին 25 տիտղոս է նվաճել:
Կարծիքներ