Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը երկուշաբթի օրը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականին։
«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս հայտարարել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականին», - ասել է նա CNN-ի եթերում :
Ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ 79-ամյա Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ասել է, որ ծրագրում է որպես թեկնածու առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, ցածր վարկանիշը կարող է խանգարել նրան վերընտրվել։
Կարծիքներ